21/04/2022 15:56
Դեպի Ռուսաստան առաջին անհրաժեշտության ապրանքներ տեղափոխող բեռնատարների քաշն ու չափը սահմանին չի ստուգվելու․ Միշուստին
Դեպի Ռուսաստան սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ տեղափոխող բեռնատարների չափի ու քաշի հսկողությունը Ռուսաստանի սահմանին կչեղարկվի մինչև սեպտեմբերի 1-ը, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Մինչև սեպտեմբերի 1-ը սահմանին կչեղարկվի այն բեռնատարների չափի ու քաշի ստուգումը, որոնք Ռուսաստան են տեղափոխում սննդամթերք և առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքներ։ Անցակետերով անցնելն ավելի քիչ ժամանակ կխլի, լոգիստիկ գործընթացներն ավելի արագ տեղի կունենան, ինչը նշանակում է, որ պահանջարկ ունեցող ապրանքներն ավելի արագ կմատակարարվեն խանութներին», - ասել է Միշուստինը կառավարության նիստի ժամանակ։