21/04/2022 11:50
2022 թվականի առաջին եռամսյակում հավաքագրվել և պետական բյուջե է վճարվել 8,3 միլիարդ դրամ լրացուցիչ հարկ. ՊԵԿ նախագահ (Տեսանյութ)
2022թ․ առաջին եռամսյակում կամերալ ուսումնասիրությունների, իրազեկումների և հարկ վճարողներին ուղարկված ծանուցումների արդյունքում հավաքագրվել և պետական բյուջե է վճարվել 8,3 մլրդ. դրամ լրացուցիչ հարկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 4,6 մլրդ դրամ։
Այս գործընթացում շեշտը դրվել է անտեսանելի և անշփում վարչարարության վրա, ինչպես նաև վերանայվել և լրացվել են կամերալ ուսումնասիրության գործիքները։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։