22/04/2022 11:14
Իշխանությունները փորձում են որևէ կերպ կասեցնել այս շարժման ընթացքը, բայց համոզված եմ, որ չի հաջողվելու. Վանեցյան (Տեսանյութ)
Քաղաքացիներին կոչ եմ անում ավելի ակտիվ լինել, գալ Ազատության հրապարակ, միանալ պայքարին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Այս պայքարը հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն հայ ժողովրդի է», - ասաց Արթուր Վանեցյանը։
Պատասխանելով հարցին, թե ոստիկանությունն ինչու չի թույլատրում վրաններ տեղադրել, Վանեցյանն ասաց.
«Չեմ կարծում, որ դա ուղղակի ոստիկանության որոշումն է, այդ որոշումը քաղաքական է։ Քաղաքական իշխանությունները, տեսնելով, որ Ազատության հրապարակում սկսած շարժումը ժամ ժամի թափ է հավաքում, փորձում են որևէ կերպ կասեցնել այս շարժման ընթացքը, բայց ես համոզված եմ, որ չի հաջողվելու»։
Մանրամասները՝ տեսանյութում։