22/04/2022 16:53
Վլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են Արցախի խնդիրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում կայունություն ու անվտանգություն ապահովելու խնդրին, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված եռակողմ հիմնարար պայմանավորվածությունների հետևողական իրագործման կարևորությունը»,- նշված է հաղորդագրությունում։
Ըստ տեղեկագրի՝ այս համատեքստում ՌԴ նախագահը տեղեկացրել է տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման գործընթացի մեկնարկի, Հայատանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները նախապատրաստելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։