22/04/2022 13:19
ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է ոչ թե Ղարաբաղի խնդրի լուծման, այլ՝ Ադրբեջանի տարածքների օկուպացիան հավերժացնելու համար. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված էր ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այլ՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիան հավերժացնելուն:
«Միջնորդների մասով ուզում եմ նշել, որ, ցավոք, հիմա էլ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են Մինսկի խմբի մասին։ Կարծում եմ՝ դատարկ է և իմաստ չունի։ Մինսկի խումբը փաստացի կաթվածահար է եղել 2019 թվականին։ Եթե հիմա նայենք այս խմբի առաջարկների պատմությանը, ապա ևս մեկ անգամ կտեսնենք, որ այն չի ստեղծվել այս խնդիրը (ղարաբաղյան հակամարտության կարգավորում) լուծելու համար։ Այն ստեղծվել է ադրբեջանական տարածքների օկուպացիան հավերժացնելու համար», - ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշիում կայացած աշխարհի ադրբեջանցիների համագումարում։
«Ինձ հաճախ են հարցնում, թե ինչ է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։ Ես ասել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը 2022 թվականին կնշի իր 30-ամյակը, իսկ հետո թոշակի կանցնի», - հավելել է Ալիևը։