22/04/2022 11:07
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք, մահացել է 1 քաղաքացի
Ապրիլի 22-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք: Կատարվել է 3123 թեստավորում, առողջացել՝ 18 քաղաքացի:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 814 դեպք, որոնցից 410 535-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1974 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1683 է. նախորդ օրն արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:
Ընդհանուր կատարվել է 3 029 751 թեստավորում։