22/04/2022 17:37
Պատրաստ եմ այս իշխանություններին հեռացնելուց հետո, պետական մտածելակերպ ունեցող իշխանություն ձևավորվելու պարագայում, կանգնել այդ շարքում՝ ցանկացած տեղում․ Արթուր Վանեցյան
Մեր պայքարի հիմնական նպատակն է՝ ունենալ հզոր Հայաստան, հզոր Արցախ և իր հայրենիքում լավ ապրող քաղաքացի, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Ընդդիմադիր գործիչն ընդգծեց՝ հիմնական նպատակին հասնելու համար առաջին հերթին պետք է հեռացնել գործող իշխանությանը, ապա օր ու գիշեր աշխատել ։ Պայքարի իրական մարտիկներն իշխանափոխությունից հետո պաշտոն զբաղեցնելու մասին չեն մտածում, կարևորը համատեղ ուժերով պետականությունը վերականգնելը, պետությունը ոտքի կանգնեցնելն է։
«Ես իմ մասով ասում եմ՝ պատրաստ եմ այս իշխանություններին հեռացնելուց հետո նորմալ, պետական մտածելակերպ ունեցող իշխանություն ձևավորվելու պարագայում, կանգնել այդ շարքում՝ ցանկացած տեղում։ Եթե կորոշեն, որ ես պետական համակարգում անելիք չունեմ, հավատացեք, ես պատրաստ եմ գնալ, զբաղվել այլ գործերով։ Վսհատեցնում եմ՝ այն մարդիկ, ովքեր գիտակցում ունեն, որ մենք երկիրը պետք է վերականգնենք գրեթե զրոյից, նրանցից որևէ մեկը պաշտոնի համար «կռիվ» չի անում։ Այսօր, այս վիճակում պաշտոն ստանձնելը լրջագույն պատասխանատվություն է հատկապես պատասխանատու մարդու համար։ Մենք պատմության առաջ պետք է պատասխան տանք»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը։