22/04/2022 20:32
Թշնամին մեր դեմ «Բայրաքթարից» ավելի լուրջ զենք է օգտագործել, այդ զենքի անունը Նիկոլ Փաշինյան է․ այն խփել է ներսից․ Կարեն Վրթանեսյան
«Մենք հաղթել ենք 1992-ին, մենք հաղթել ենք 2016-ին, 44-օրյա պատերազմում էլ մենք իրականում հաղթանակի շանսեր ունեինք։ Մեր զինվորը, սպան, գեներալների զգալի մասն իրենց դրսևորել են լավագույնս»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքային պայքարի շրջանակում հայտարարեց վերլուծաբան, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։
Նա ընդգծեց՝ պատերազմում պարտվել է պետական համակարգը, ոչ թե սպան ու զինվորը, իսկ թշնամին մեր դեմ «Բայրաքթարից» ավելի լուրջ զենք է օգտագործել։
«Թշնամին մեր դեմ օգտագործել է մի շատ ավելի լուրջ զենք, որը խփել է պետական համակարգին՝ ներսից։ Եկել, ուղիղ Հանրապետության հրապարակում խփել է կառավարության շենքին։ Այդ զենքի անունը Նիկոլ Փաշինյան է»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։
Նա միավորվելու կոչ արեց՝ հայրենիքի հարատևությունն ապահովելու համար։
«Մենք այն տղաներին, բոլորին, ովքեր կյանք են տվել մեր հողի համար, հզոր, հայկական, ազգային պետություն ենք պարտք։ Ու մենք դա կանենք»,- հայտարարեց Կարեն Վրթանեսյանը։