22/04/2022 17:11
Ինչու է ձգձգվում «Մասրիկ-1» արևային կայանի կառուցումը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքոների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի ներդրող «FRV» ընկերության և «IFC» կազմակերպության ներկայացուցիչներին։
Հանդիպման ժամանակ քննարկվել է FRV-Masrik ընկերության կողմից «Մասրիկ-1» արևային կայանի կառուցման ծրագրի ընթացքը։
Նախարարը մտահոգություն է հայտնել կայանի կառուցման աշխատանքների ձգձգման շուրջ և հույս է հայտնել, որ հնարավորինս արագ կսկսվի և ավարտին կհասցվի կայանի կառուցումը։ Այդ նպատակով ներդրող ընկերությունն առաջիկա օրերին կներկայացնի աշխատանքների պլան-ժամանակացույց և ձեռնամուխ կլինի դրա իրականացմանը։
«FRV-Masrik» ընկերության գլխավոր տնօրեն Տրիստան Հայգերոն նկատել է, որ կայանի կառուցման ձգձգումը պայմանավորված է եղել մի քանի հանգամանքներով, այդ թվում համավարակով, սակայն վերջին ամիսներին ակտիվ աշխատանք է տարվում, որպեսզի լուծումներ գտնվեն և կայանը կառուցվի հնարավորինս արագ․ «Մենք հանձն ենք առնում այս ծրագիրն ավարտին հասցնել և հնարավոր լուծուներն արդեն գտնված են։ Մենք բոլոր ջանքրեը կկենտրոնացնենք այս ծրագիրն իրականացնելու համար»,-ասել է Տրիստան Հայգերոն։
Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում կառուցվող 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային կայանն իր տեսակով առաջինը պետք է լինի Հայաստանում: Այն թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանում վերականգնվող էներգիայի արտադրության ծավալը։