22/04/2022 21:00
«ԵՄ-ն նախկինի պես շարունակում է հավատարմորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությանը»․ Փաշինյանն ու Շառլ Միշելը հեռախոսազրույց են անցկացրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է անցկացրել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Միշելը գրել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք Հարավային Կովկասի կայուն, խաղաղ և բարգավաճ ապագայի առաջխաղացման ուղղությամբ հետագա աշխատանքի հեռանկարները: ԵՄ-ն նախկինի պես շարունակում է հավատարմորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությանը»,- գրել է Միշելը:
Շառլ Միշելը ևս մեկ անգամ ընդգծել է ԵՄ հանձնառությունը՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը: