23/04/2022 13:18
«Հայրենիք ենք կորցնում, մեր երեխեքի արյան համար պիտի պատասխան տան». զոհված զինվորների ծնողները կոչ են անում դուրս գալ պայքարի
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները շարունակում են գիշերել Ազատության հրապարակում. ըստ նրանց՝ կամաց-կամաց հայ ազգը ոտքի է ելնում:
«Կարծում եմ՝ բոլորի երակներում արյունն արդեն սկսել է շարժվել ու միանալու են այս դավաճաններից ազատվելու, փրկվելու շարժմանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը:
Նրա խոսքով՝ ում երակներով հայի արյուն է հոսում, պետք է միանա իրենց պայքարին:
«Եթե չեն ուզում արժանան մեր բախտին, եթե չեն ուզում որդեկորույս ծնողներ լինեն, պետք է միանան այս պայքարին: Արցախում մեր տղաների արյունն է թափած, Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,-ասաց նա:
Զոհված զինծառայողների ծնողները դիմում են իրենց «բախտակիցներին»` վեր կենալ է պետք, հայրենիք ենք կորցնում:
«Մեր երեխեքի արյան համար պիտի պատասխան տան, այդ արյունն առանց պատասխան չի մնա: 2018 թվականից այս կողմ՝ հայ ազգն իրեն նվաստացած է զգում, ես ինձ նվաստացած եմ զգում»,-հայտարարեց Գալեյանի հայրը: