23/04/2022 10:00
Մի մասը Արցախի ու Հայաստանի հանձնումը արդարացնելով, մի մասը լռելով՝ փորձում են ապահովել Հայաստանի ու Արցախի ամբողջական թրքացումը. Տիգրան Աբրահամյան
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ իշխանության ներկայացուցիչների մի մասը Արցախի ու Հայաստանի հանձնումը արդարացնելով, մի մասը լռելով՝ փորձում են ապահովել Հայաստանի ու Արցախի ամբողջական թրքացումը։
«Ականջները կախ Ազգային ժողովում լսում էին, թե ինչպես էր իրենց թիմակից պատգամավորը հայտարարում, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի, իսկ հիմա էլ թե բա՝ մեզ ճիշտ չեն հասկացել, ճիշտ չեն մեկնաբանել, երբ մենք ասում ենք նշաձողի իջեցում...
Հետաքրքրական էր, որ այս անփառունակ քարոզչությանն առավել ակտիվ ներգրավել են հարակից ծաղրածուներին, որովհետև հասկանում են, որ ով սրա տակ մտնի, քաղաքականապես, բարոյապես ոչնչանալու է։
Մի մասը Արցախի ու Հայաստանի հանձնումը արդարացնելով, մի մասը լռելով փորձում են ապահովել Հայաստանի ու Արցախի ամբողջական թրքացումը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ընդդիմադիր պատգամավորը: