23/04/2022 15:35
Ռուսաստանը խստորեն պահպանում է իր դիրքորոշումը Ղարաբաղի շուրջ պայմանավորվածություններում. խաղաղապահներն ամեն ինչ անում են խաղաղություն պահպանելու համար. ՌԴ դեսպան
Ռուսաստանը խստորեն պահպանում է իր դիրքորոշումը Ղարաբաղի շուրջ պայմանավորվածություններում, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Կարծում եմ՝ խաղաղապահներն ամեն ինչ անում են տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու, իրավիճակի սրում թույլ չտալու համար, դա բոլորի կողմից ընդունված իրողություն է, այդ թվում, Հայաստանի ղեկավարության կողմից, որ նրանք առանցքային դեր են խաղում խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում ապահովելու համար. այդ փաստը ոչ ոք կասկածի տակ չի դնում, և կարծում եմ, որ դա թելադրում է նաև ողջախոհությունը»,- նշել է դեսպան Կոպիրկինը։