23/04/2022 21:20
ԼՂ կարգավիճակի նշաձողի թեկուզև թեթևակի իջեցումը կարող է կործանարար լինել հայ ազգի համար. Լևոն Մնացականյան
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը կիսում է ժողովրդի մտահոգությունը՝ կապված Արցախի հետ:
«Պետք է ամեն ինչ անենք, որ այս իրավիճակից դուրս գանք: Վտանգը միշտ էլ կա. Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել ու չի էլ լինելու»,-Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԲ նախկին հրամանատարը, որը մասնակցում էր Ջահերով երթին:
Մնացականյանը չի կարող ասել, թե ինչու չի կանխվել 44-օրյա պատերազմը, բայց հնարավորություն կար կանգնեցնելու այն ժակմետներում, որը նշվել էր:
Հարցին՝ իշխանությունների սխա՞լն է սա եղել. ՊԲ նախկին հրամանատարն արձագանքեց. «Կարելի է նաև այդ ձև անվանել. մենք չէինք գտնվի այդ վիճակում, բանակն ամբողջապես կգտնվեր իր տեղում, կորուստներ չէր լինի, այսօր էլ բանակն ի վիճակի կլիներ դիմակայելու»:
Ըստ Մնացականյանի՝ ԼՂ կարգավիճակի նշաձողի թեկուզև թեթևակի իջեցումը կարող է կործանարար լինել հայ ազգի համար:
Կա՞ պատերազմի վտանգ՝ ՊԲ նախկին հրամանատարն ընդգծեց՝ պատերազմի վտանգ միշտ կա: