24/04/2022 14:23
Ադրբեջանի հատուկ ծառայությունները Արցախի կառավարության անունից կեղծ «որոշում» են տարածում․ հորդորում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին․ Արցախի տեղեկատվական շտաբ
Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է Արցախի Հանրապետության կառավարության մի «որոշում», որի համաձայն՝ իբր Ստեփանակերտի բնակչությունը պետք է տարհանվի մինչև ս․թ․ ապրիլի 30-ը, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Տեղեկացնում ենք, որ այն չափազանց փնթի ձևով պատրաստված բացահայտ ապատեղեկատվություն է, որը ջանասիրաբար տարածվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։
Խնդրում և հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտրվել հակառակորդի սադրանքներին»,- նշված է հաղորդագրությունում։