24/04/2022 11:15
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք
Ապրիլի 24-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Կատարվել է 2925 թեստավորում, առողջացել՝ 10 քաղաքացի:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 825 դեպք, որոնցից 410 558-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1962 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1683 է։
Ընդհանուր կատարվել է 3 035 104 թեստավորում։