24/04/2022 10:46
Մինսկի խմբի մասին Լավրովի հայտարարությունը չի արտացոլում Միացյալ Նահանգների մոտեցումը. Լին Թրեյսի (Տեսանյութ)
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը եղել է Ռուսաստանի կառավարության կողմից, այն համակարգված հայտարարություն չէ և չի արտացոլում Միացյալ Նահանգների մոտեցումն այս հարցի շուրջ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ արձագանքելով Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Ֆրանսիան և ԱՄՆ-ն հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ղարաբաղյան հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակում։
«Ակնհայտ է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ ոչնչով չհրահրված այդ հարձակումը բարդացրել է ԵԱՀԿ ՄԽ գործունեեությունը։
Մենք կարծում ենք, որ այդ ձևաչափով հնարավորություններ կան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ», - ասաց դեսպանը։
Նա հիշեցրեց, որ անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում է գտնվել ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը և արդյունավետ քննարկումներ է ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ։
«Մենք կշարունակենք երկկողմ ձևաչափում որպես ՄԽ համանախագահ հնարավոր ուղիները դիտարկել խաղաղ կարգավորման ուղղությամբ», - ասաց Լին Թրեյսին։