24/04/2022 10:54
«Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի՞». ԱԱԾ փոխտնօրենը խնդրեց իրեն քաղաքական հարցեր չտալ (Տեսանյութ)
ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը չի կարծում, թե ազգային անվտանգության լուրջ խնդիր կա, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում նստացույց է անում:
«Չեմ կարծում, թե խնդիր կա, խնդիր չեմ տեսնում», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հարությունյանը:
Նա նշեց, թե անվտանգությանը սպառնացող խնդիր միշտ կա, իսկ խաղաղությունն առանց սպառնալիքի չի լինում:
Դիտարկմանը, թե հայ-թուրքական հարաբերություններում բանակցությունների մեջ վտանգավոր զարգացումներ չե՞ն տեսնում ազգային անվտանգության տեսանկյունից, ԱԱԾ տնօրենի տեղակալն ընդգծեց, թե բանակցությունների փաստը չի կարող վտանգավոր լինել:
Համաձա՞յն է ԱԱԾ տնօրենի տեղակալն այն պնդման հնետ, թե Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի, Հարությունյանը պատասխանեց. «Քաղաքական բնույթի հարցեր մի տվեք»: