25/04/2022 10:26
Մեկնարկում է Արթուր Վանեցյանի սկսած բողոքի հավաքների երկրորդ փուլը
Այսօր ավարտվում է ընդդիմության հայտարարած լռության օրը: Մեկնարկում է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի սկսած բողոքի հավաքների երկրորդ փուլը:
«Լինելու ենք առավել վճռական, առավել ջանքերով և հասնելու ենք վերջնական նպատակին:
Մի կաթիլ անգամ կասկած չունենաք, որ մեր սկսած գործը հաջողվելու է: Մենք ենք պահելու Հայաստանը, մենք ենք հզորացնելու մեր չքնաղ երկիրը:
Սրբելու ենք ապազգայինը, հակապետականը և բերելու ենք հայկականն ու հզորը», - այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։