25/04/2022 21:16
Չե՛ք կարող մեր երկիրը մաս-մաս հանձնել թշնամուն․ եթե այս օրակարգին ինչ-որ մեկը դեմ է, ուրեմն հայ չէ, թուրք է․ Արթուր Վանեցյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած երթը, որը մեկնարկել է Ազատության հրապարակից, շարունակվում է, քաղաքացիները փակում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։
Այդպիսի ակցիաներից մեկի ժամանակ Արթուր Վանեցյանն արձագանքեց ժողովրդական պայքարին ոստիկանության կողմից անհամարժեք արձագանքելու վերաբերյալ գնահատականներին։ Ընդդիմադիր քաղաքական գործիչն ընդգծեց՝ ոստիկանը, ուժային կառույցի աշխատակիցը ևս հայ է, չի կարող չհարգել և չսպասարկել հայկական օրակարգը։
Ինչ վերաբերում է առանձին դրսևորումներին, ապա դրանց Արթուր Վանեցյանը հստակ գնահատական տվեց։
«Իհարկե, ոստիկանության համակարգում կան մարդիկ, որոնք կկատարեն ապօրինի հրամաններ ու կփորձեն ուժ կիրառել, բայց ես համոզված եմ, որ հայ մարդը ձեռք չի բարձրացնի հայ մարդու վրա, որը սպասարկում է հայկական օրակարգը, որն ասում է, որ Հայաստանը պետք է լինի ուժեղ, Արցախը պետք է լինի ուժեղ, հայ մարդը պետք է վերագտնի իր արժանապատվությունը, ապրի Հայաստանում արժանապատիվ։
Եվ ասում ենք, որ չե՛ք կարող մեր երկիրը մաս-մաս հանձնել թշնամուն։ Եթե այս օրակարգին ինչ-որ մեկը դեմ է, ուրեմն նա հայ չէ, թուրք է։ Շատ ուղիղ ասում եմ»,- հայտարարեց նա։