25/04/2022 11:05
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք
Ապրիլի 25-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Կատարվել է 2286 թեստավորում, առողջացել՝ 13 քաղաքացի:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 828 դեպք, որոնցից 410 571-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1952 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1683 է։
Ընդհանուր կատարվել է 3 037 290 թեստավորում։