25/04/2022 11:38
Ռուսական ընկերությունները կմասնակցեն Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանը
Ռուսական ընկերությունները կմասնակցեն Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանը, «РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Դենիս Գոնչարը։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մի շարք ռուսական ընկերություններ կմիանան տրանսպորտի արդիականացմանը, մասնավորապես՝ Երևանի մետրոպոլիտենի, ինչպես նաև հանքարդյունաբերական շրջանի։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու պղնձամոլիբդենային հանքավայրերի զարգացմանը», - ասել է Գոնչարը։