25/04/2022 16:03
Երևանում փողոց փակելու համար բերման է ենթարկվել 4 անձ
Երևանում փողոց փակելու համար բերման է ենթարկվել 4 անձ։
«Կոմիտասի պողոտայից 4 անձ բերման է ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար», - Aysor.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Հիշեցնենք՝ Հայաստանում մեկնարկել է ընդդիմության սկսած բողոքի հավաքների երկրորդ փուլը: