25/04/2022 12:52
Հայկական զարթոնքը ընթացքի մեջ է. Կամո Աթայան
Վերջին երկու օրերի ոչ քաղաքական իրադարձությունները հուսադրում են, որ Հայը վերջնական ավերումից կփրկի իր հնամյա Հայրենիքի հայեցի մնացած կտորները...
2018-ից ՀՀ «նոր, հեղափոխական» իշխանությունների ամենամեծ վնասը հայ ժողովրդին այն էր, որ փորձ արվեց պետական մասշտաբով ժողովրդի մեջ սպանել հայրենասիրությունը, պայքարելու և հաղթելու ոգին, և որպես հետևանք ունենք երբեմնի հզոր Արցախից ընդամենը ծվեններ ու աստիճանաբար ծվատվող ՀՀ, որի սուվերեն տարածքում մոտ մի տարի անպատիժ նստած է թուրքը...
Արդեն տարուց ավելի է ինչ կրած պարտությունը «խաղաղության հաղթաթուղթ» դարձրած իշխանությունը փորձում է ձևավորել խաղաղության կեղծ օրակարգ, դրանով՝ ջուր լցնելով հակահայության ասպարեզում ներդաշնակ գործող թուրքադրբեջանական տանդեմի ջրաղացին...
Այս տարածաշրջանում, մեր պատմական հայրենիքում խաղաղ ապրելու համար հային անհրաժեշտ է նախ մշտարթուն պահել ժողովրդի հայրենասիրական ոգին, ունենալ հզոր տնտեսություն ու դրանից սնվող ուժեղ բանակ, գտնել նվիրված դաշնակիցներ և իհարկե այդ հենքով խաղաղ ապրել խաղաղություն ցանկացող՝ այլ ոչ թե կեղծ խաղաղություն պարտադրող հարևանների հետ:
Մնում է ժողովուրդը իր միասնակամությամբ ոչ ասի աննամուս, անհայրենիք հողատուների ու դավաճանների իշխանազավթ խմբակին ու նորեն սկսի վերակառուցել լրջորեն վնասված Հայրենիքը...