25/04/2022 14:38
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը երեք ամսում աճել է 6.7 տոկոսով
ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած նախնական (շտապ հավաքագրված) տվյալների ամփոփման համաձայն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2022 թվականի մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.7 տոկոսով:
Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները.
Շինարարության ոլորտ` 8.2 տոկոս
Ծառայությունների ոլորտ՝ 25.9 տոկոս
Առևտրի շրջանառության ոլորտ՝ 6.6 տոկոս:
Բացասական ցուցանիշ է գրանցվել հետևյալ ոլորտում.
Արդյունաբերության ոլորտ` - 6.9 տոկոս
-----------
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալի աճը կազմել է 15.6 տոկոս, այդ թվում՝
Արտահանում՝ 4 տոկոս
Ներմուծում` 22.5 տոկոս: