25/04/2022 20:25
«Հանուն Արցախի, միացե՛ք, հանուն Հայաստանի՝ միացե՛ք»․ բողոքի ակցիայի մասնակիցները Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում էին․ Ֆուտբոլային խաղն ընդմիջվեց
Մի խումբ քաղաքացիներ, ՀՀԿ երիտթևի անդամները, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բողոքի ակցիաների շրջանակում ոստիկանության կենտրոնի բաժնից երթով շարժվեցին դեպի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոն:
Ակցիայի մասնակիցները մտան Հանրապետական ստադիոն, որտեղ ընթացող Ֆուտբոլային խաղը մի քանի րոպեով ընդմիջվեց, խաղադաշտում ծածանվեց Արցախի դրոշը։
«Հանուն Արցախի, միացե՛ք, հանուն Հայաստանի՝ միացե՛ք»,- հայտարարեցին ակցիայի մասնակիցները։
Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում հնչեցին «Նիկոլ դավաճան», «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումները: