25/04/2022 21:50
Թոքաբանության ազգային կենտրոնը Սիսիանում կազմակերպում է անվճար ֆլյուորոգրաֆիկ սկրինինգային հետազոտություններ
Թոքաբանության ազգային կենտրոնը կազմակերպում է անվճար ֆլյուորոգրաֆիկ սկրինինգային հետազոտություններ և հանրային իրազեկում՝ տուբերկուլոզի վաղ հայտնաբերման, բուժման և կանխարգելման կարևորության վերաբերյալ:
Միջոցառումն այս տարի կանցկացվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում:
«Ապրիլի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչ 17:00-ն, բոլորիդ հրավիրում ենք Սիսիան քաղաքի ԲԿ-ի հարակից տարածք` մեր կենտրոնի շարժական թվային ֆլյուորոգրաֆի միջոցով անցնելու սկրինինգային հետազոտություն և ստանալու անվճար խորհրդատվութուն մասնագետի կողմից։
Արդյունավետ բուժման գրավականը կանխարգելումն է. Մասնակցեք և առողջ եղեք»,-նշել են կենտրոնից։