26/04/2022 20:06
Ոստիկանության ամենագնացը վրաերթի է ենթարկել 19-ամյա հղի կնոջը, նա մահացել է. ականատեսներն ասում են, որ մեքենան ուղեկցել է Փաշինյանի ավտոշարասյունը
Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո - Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։
Ոստիկանությունից հայտնում են, որն նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
168.am-ը հայտնում է, որ Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում քաղաքացուն վրաերթի է ենթարկել Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկը: Տուժողը 19 տարեկան կին է:
Նա հղի էր, հիվանդանոցում մահացել է: Փրկել չի հաջողվել նաև պտղին:
Ականատեսների վկայությամբ՝ վթարի ենթարկող ավտոմեքենան չի կանգնել և օգնություն չի ցուցաբերել քաղաքացուն։