26/04/2022 15:58
Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Արցախի դատական համակարգի պատասխանատուների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 26-ին հանդիպում է ունեցել ԱՀ դատական համակարգի պատասխանատուների հետ։
Քննարկվել են դատաիրավական ոլորտին, ինչպես նաև երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանը և անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր։
Իր խոսքում նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ պետականակերտման գործընթացի ողջ ընթացքում պետական իշխանության բոլոր թևերի և ժողովրդի դիրքորոշումը միշտ համահունչ ու միասնական է եղել՝ երկրի ապագան կերտելու հարցում հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը:
Երկրի ղեկավարը անդրադարձ է կատարել նաև դատական ոլորտում նախանշված բարեփոխումներին և դատական իշխանության բնականոն գործունեությանն ուղղված ծրագրերին։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ վերջերս ավարտին հասցված նոր վարչական համալիրի շենքային պայմանները թույլ կտան ավելի արդյունավետ կազմակերպել դատարանների աշխատանքը: