26/04/2022 19:20
Պայքարը հայ ժողովրդի լինելիության հարցն է որոշելու․ Վահե Հակոբյան
Այսօր մեր օրակարգում մանդատ դնելու հարցը չկա՝ մի պատճառով, քանի որ կարող է այնպես ստացվել, որ մեր մանդատները խաղան վճռական դեր, դիմադրության շարժման երթի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ պատասխանելով պատգամավորական մանդատները վայր դնելու հնարավորության մասին լրագրողների հարցին։
Մանդատները, պատգամավորի խոսքով, կարող են շարժման վերջնակետը դնելուն ծառայեցվել։
«Այդ պատճառով մենք այսօր դա (մանդատներից հրաժարվելը-խմբ․) չենք դիտարկում»,- հավելեց ընդդիմադիր գործիչը։
Վահե Հակոբյանը նաև շեշտեց՝ մեկնարկած պայքարը հայ ժողովրդի լինելիության հարցն է որոշելու, այն վճռականորեն առաջ են տանում, բողոքի հետագա բոլոր գործողությունները լավ մշակված են։