26/04/2022 21:31
«Հեծանիվով ման եկողը», «ժողովրդի միջից» դուրս եկածը տեսեք՝ ինչերով է ման գալիս ու ինչ փորձանքներ, նոր սպանություններ է անում․ պետք է բացատրություն տան և հատ-հատ բոլորը պատժվեն․ Իշխան Սաղաթելյան
ԱԺ «Հայաաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը բողոքի ակցիայի ժամանակ անդրադարձավ այսօր տեղի ունեցած ողբերգությանը․19-ամյա հղի կնոջ վրաերթին, որն իրականացրել է ոստիկանության ամենագնացներից մեկը, ըստ ականատեսների ու լրատվամիջոցների վկայությունների՝ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մեքենաներից։ Հղի կինը հիվանդանոցում մահացել է։
«Սա ոչ միայն դավաճան է, այլև մարդասպան։ Հերթական զոհը, որը եղավ՝ իր կողմից։ Սա անընդունելի է։ Սրա համար պետք է բացատրություն տան և հատ-հատ բոլորը պատիժը կրեն։ «Հեծանիվով ման եկողը», «ժողովրդի մեջից» իբր դուրս եկածը տեսեք՝ ինչերով է ման գալիս ու ինչ փորձանքներ, նոր զոհեր ու սպանություններ է անում։
Նիկո՛լ, դու ոչ միայն դավաճան և սրիկա ես, այլև մարդասպան, որն արյունի կարոտ է։ Քեզ պետք է պատժել այս ամեն ինչի համար։
Սրանք այնքան սրիկա են, որ օրը ցերեկով, մարդկանց աչքի առջև քաղաքացուն ոստիկանության մեքենայով վրաերթի են ենթարկել, հիմա էլ ասում են՝ ընդդիմությունն է մեղավոր։ Սրանք էս են։ Օրը ցերեկով մարդուն վրաերթի են ենթարկել, և կրկին փորձում են մեղադրել սրան կամ նրան»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։