26/04/2022 16:29
Ոստիկանությունը հարվածել, ապա անհամաչափ և ապօրինի բիրտ ուժ է կիրառել ակտիվիստի նկատմամբ. Սոս Հակոբյանը կադրեր է հրապարակել (տեսանյութ)
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը Ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցների կողմից ակտիվստներից մեկին հարվածելու, ապա անհամաչափ և ապօրինի բիրտ ուժ կիրառելու կադրեր է հրապարակել։
Նա հայտնել է, որ սույն փաստերով հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Ոստիկանություն:
«Տղերքը ավելի ամուր են, քան կային առավոտյան:
Հետ քայլ չի՛ լինելու:
Հայաստանի քաղաքացի՛ն է որոշելու»,-հայտարարել է «Հայրենիք» կուսակցության խոսնակը։