26/04/2022 21:50
Լեհաստանը ռուսական գազի դիմաց ռուբլով չի վճարի
Լեհաստանի իշխանությունները չեն պատրաստվում կատարել ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջը, հայտարարել է Լեհաստանի կառավարության ներկայացուցիչ Պյոտր Նաիմսկին։
«Մենք չենք վճարի։ Բոլոր հնարավորություններն, ինչպես նաև ռիսկերը դիտարկվում են, մենք դրանց պատրաստ ենք»,- ասել է նա։
Լեհաստանի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ իրենք պատրաստ են նաև Ռուսաստանի կողմից գազի մատակարարումը դադարեցնելու սցենարին։
«Անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև համապատասխան որոշումն ընդունվելու դեպքում մենք ի վիճակի ենք ցանկացած պահի հրաժարվել գազի մատակարարումներից։ Մենք պատրաստ ենք ռուսական կողմի գործողություններին, որոնցով նախատեսվում է գազի մատակարարումների դադարեցում»,- ասել է նա։