26/04/2022 11:16
Նարեկ Դուրյանն այս տարի ևս իր տարեդարձը կնշի նոր ներկայացման պրեմիերայով
Դերասան և ռեժիսոր Նարեկ Դուրյանը, չխախտելով իր սիրելի ավանդույթը, այս տարի ևս իր տարեդարձը կնշի նոր ներկայացման պրեմիերայով։
«Բոհեմ» թատրոնի հանդիսատեսը ապրիլի 26-ին և հաջորդող մի քանի օրերին հնարավորություն կունենա դիտելու Նարեկ Դուրյանի ««Անտիկվար» Լեռնիկ» նոր լիրիկական կատակերգությունը։
Նարեկ Դուրյանի հետ բեմում կլինեն նաև սիրված դերասանուհի Ջուլիետտա Ստեփանյանը և «Բոհեմ» թատրոնի երիտասարդ, շնորհալի դերասանուհի Սիրանուշ Երիկյանը (Ռուզաննա Մանուչարյանը):