26/04/2022 18:10
Սերժ Սարգսյանը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի պատվիրակությանը ներկայացրել է ՀՀԿ-ի մոտեցումները Արցախի հարցի, տարածաշրջանային և գլոբալ զարգացումների վերաբերյալ
Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավար Լարս Հենզելի ղեկավարած պատվիրակությանը։
Համագործակցության շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և փոխգործակցության ընթացիկ ու նախանշված ծրագրերը։
Գերմանական կողմի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հանրապետականի մոտեցումները Արցախի հարցի, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ վերջին զարգացումների վերաբերյալ։
Նախագահ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակի ղեկավար Թոմաս Շռապելին երկարամյա և արգասաբեր աշխատանքի համար։