27/04/2022 17:15
Բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների նկատմամբ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ են. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների նկատմամբ ոստիկանության վերջին օրերի գործողությունները ոչ իրավաչափ է գնահատում։
«Տեսանյութեր տեսա, որ ոստիկաններն էլի նույն՝ բռի ձևով քարշ են տալիս, տանում մարդկանց։ Այնպես որ, ոստիկանությունը չի փոխվել։ Ինչ որ գիտեիք իրենց մասին, այդպես էլ իմացեք»,-Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։
ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ ոստիկանության աշխատակիցները բողոքի ցույց իրականացնող քաղաքացիներին նույն կերպ են մոտենում, ինչ նախկինում։
«Համենայնդեպս, կա նաև Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականը, որի համաձայն՝ ցուցարարներն առանձնազրույցներոմ հայտնել են՝ ոստիկաններն իրենց նկատմամաբ անհամաչափ ֆիզիկական ուժ են կիրառել։
Ասում էին, որ ոստիկանությունը բարեփոխվելու է, բայց, մեղմ ասած, դեռ չի բարեփոխվել»,- ասաց իրավապաշտպանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր այցելել է Ոստիկանության կենտրոնի բաժին բերման ենթարկված ակտիվիստներին։
Ըստ Վանեցյանի՝ բերման ենթարկված ակտիվիստների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել, սակայն իրենց ընթացքը կասեցնել չի լինի։
«Հայրենք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Ազատության հրապարակում ոստիկանությունը, առանց որևէ պատճառի, հրահրոցներ է բորբոքել և բերման ենթարկել ակտիվիստների։