27/04/2022 19:42
Ոստիկանությունը շարունակում է իրեն դիտարկել որպես իշխանության ձեռքի գործիք, ոչ թե որպես կառույց, որը պետք է ծառայի օրենքին և հասարակությանը. Իրավապաշտպան
Պետք է ցավով արձանագրեմ, որ ՀՀ ոստիկանությունը չի փոխվել և շարունակում է մնալ այնպիսին, ինչպիսին կար նախկինում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով ցուցացարների նկատմամբ իրաապահների գործողություններին։
«Մեր ոստիկանությունը շարունակում է իրեն դիտարկել որպես իշխանության ձեռքի գործիք, ոչ թե որպես կառույց, որը պետք է ծառայի օրենքին և հասարակությանը»,- ասաց մեր զրուցակիցը։
Վարդան Հարությունյանի խոսքով՝ բոլոր իշխանությունների օրոք էլ խոստումներ են հնչել, որ ոստիկանությունը պետք է բարեփոխվի և նորովի ներկայանա։
«Բայց, որպես կանոն, մենք ընդամենը արտաքին տեսքի, համազգեստի փոփոխություն ենք տեսել, բայց բուն ոստիկանությունն այդպես էլ լուրջ փոփոխությունների չի ենթարկվել»,- ասաց իրավապաշտպանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր այցելել է Ոստիկանության կենտրոնի բաժին բերման ենթարկված ակտիվիստներին։
Ըստ Վանեցյանի՝ բերման ենթարկված ակտիվիստների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել, սակայն իրենց ընթացքը կասեցնել չի լինի։
«Հայրենք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Ազատության հրապարակում ոստիկանությունը, առանց որևէ պատճառի, հրահրոցներ է բորբոքել և բերման ենթարկել մոտ 5 մեր թիմակցի։