27/04/2022 18:45
Ջրի կարևորությունն օրգանիզմի և կյանքի որակի բարձրացման գործում
Ենթադրվում է, որ ֆիզիկական ակտիվություն չունեցող մարդուն միջինում օրական 2 լիտր ջուր է հարկավոր: Գնահատելիս, թե արդյոք ձեր սննդակարգում բավարար ջուր կա, բացի քաշից, պետք է հաշվի առնել միանգամից մի քանի գործոն. օրգանիզմի անհատական բնութագրերը, կլիման (որն ազդում է կյանքի ընթացքում ջրի բնական կորստի վրա), կենսակերպի ակտիվությունը և ֆիզիկական գործունեության ինտենսիվությունը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը (օրինակ՝ հիվանդության ժամանակ), տարբեր դեղամիջոցների ընդունումը, որոնք հետաձգում, կամ հեռացնում են ջուրը մարմնից, որոշակի գործունեության ընթացքում մարմնի կողմից խոնավության կտրուկ կորուստը։
Aysor.am-ն առաջարկում է ծանոթանալ ջրի օգտակարությանը, իսկ չարաշահման դեպքում, նույնիսկ, վնասակար ազդեցությանը։
Ծարավի զգացումն, ինքնին, ազդանշան է, որ մարմնի ջուրն այլևս չի բավարարում, իսկ ջուրը ավելի լավ է օգտագործել մինչև դրա դրսևորումը՝ փոքր ծավալներով՝ բաշխելով հավասարաչափ ամբողջ օրվա ընթացքում։
Ի դեպ, շատ խմելն անգամ վնասակար է. ծայրահեղ իրավիճակներում հնարավոր է մահացու ելքով ջրային թունավորում։
Մեկ այլ հարց է, թե արդյո՞ք թեյը, սուրճը, և այլ ըմպելիքներ կարող են փոխարինել ջրի բավարար քանակին։ Դա կախված է նրանից, թե ինչ կա հեղուկի մեջ, և ինչպես է այդ «ինչ-որ բանն» ազդում նյութափոխանակության վրա:
Տարածված կարծիք կա, որ կոֆեին պարունակող ըմպելիքները ջրազրկում են օրգանիզմը, սակայն այս տվյալները հակասական են. կատարվել են մի շարք փորձարկումներ, որոնք ցույց են տալիս, որ կոֆեինը օրգանիզմը չի ջրազրկում, հատկապես, եթե այն սպառվում է կանոնավոր չափաբաժիններով։ Իսկ ահա ալկոհոլային խմիչքների չարաշահումը կարող է ջրազրկել մարմինն ու հանգեցնել տհաճ իրավիճակների, այդ իսկ պատճառով հաճախ խորհուրդ է տրվում ալկոհոլի համատեղումը ջրի հետ։
Մաքուր ջուրը սննդային տեսանկյունից «ավելի օգտակար» է, քանի որ թեյը, սուրճը և հատկապես քաղցր ըմպելիքները շատ ավելի կալորիական են և հեղուկի հետ բերելով բավականին շատ շաքար՝ ազդում են նյութափոխանակության վրա։
Այստեղ կարևոր է հիշել, որ օրգանիզմին անհրաժեշտ է ոչ միայն ջուր, այլ նաև աղեր՝ ճիշտ համամասնությամբ։ Ջուրը, անցնելով մարմնի միջով, իր հետ աղ է վերցնում: Աղերի ճիշտ չափաբաժինները կարելի է ստանալ սննդից, կամ բարդ հավելումներից։ Այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել աղերի և հեղուկի հավասարակշռությունն օրգանիզմում:
Չկա մի կանոն, որը համընդհանուր կլինի բոլորի համար. ինչ-որ մեկը խմում է մեկ, կամ երկու լիտր մաքուր ջուր՝ բեռնելով մարմինը ինտենսիվ մարզումներով, մինչդեռ մեկ այլ մարդ, ընդհակառակը, շատ աղի ուտելիքներ է օգտագործում և ջուր քիչ խմում: Նկարագրված երկու դեպքերն էլ ենթադրում են ջուր-աղ հավասարակշռության փոփոխություն։
Ջուր խմելը պետք է դարձնել սովորություն և գիտակցաբար մոտենալ դրան, վերլուծել, թե ինչպես եք սկսել օգտագործել ջուրն ու պարզել՝ արդյո՞ք կա պակաս կամ ավելցուկ: Կարելի է աշխատասեղանին մշտապես ջրով լի շիշ դնել, կամ տեղադրել համապատասխան ծրագիր, որը կհիշեցնի ջուր խմել: Սովորությունը ձևավորելիս անհրաժեշտ հաշվի առնել առօրյան. ֆիզիկական ակտիվությունից անմիջապես առաջ, կամ ընթացքում միանգամից շատ ջուր խմելն օգտակար չէ, իսկ գիշերային ժամերին հեղուկի մեծ ծավալները ,բնականաբար, կխանգարեն քունը:
Առողջ օրգանիզմը միջինում կարող է օրական 2,5-3,5 լիտր ջրի կարիք ունենալ, սակայն սա համընդհանուր սկզբունք չէ, և ջրի նման քանակությունը ոչ բոլորի համար է նորմա համարվում։ Այս կերպ օրգանիզմն ինքը կորոշի՝ որքան ջրի կարիք ունի և կսահմանի իր անհատական չափաբաժինը։
Ջրազրկումից խուսափելու և օրգանիզմում ջրային բալանսը պահպանելու համար բացի ըմպելիքներից, կարևոր է մշակել ճիշտ սննդակարգ, քանի որ այն ևս շատ կարևոր նշանակություն ունի օրգանիզմին անհրաժեշտ ջրի քանակությունը հաշվարկելիս։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։