27/04/2022 15:24
«Արյան ծարավ» խորհրդանշող կարմիր ներկով լի դույլ՝ կառավարության մոտ. պատգամավոր Թադևոս Ավետիսյանին ոստիկանները գետնին տապալեցին
ՀՅԴ երիտասարդներն ու «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը և Թադևոս Ավետիսյանը կառավարության մոտ ակցիա են իրականացրել։
Նրանք դույլով կարմիր ներկ էին բերել կառավարության դիմաց՝ հայտարարելով, որ այն խորհրդանշում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «արյան ծարավը»։
Թադևոս Ավետիսյանը ձեռքերը թաթախեց կարմիր ներկով լի դույլի մեջ՝ ձեռքերը տպելով հատակին։
Ոստիկանությունը գետին տապալեց ընդդիմադիր պատգամավորին՝ քարշ տալով տեղափոխեց ոստիկանական մեքենա։
Ավելի ուշ Ավետիսյանը բաց թողնվեց, սակայն ակցիա իրականացնող մի խումբ երիտասարդներ բերման ենթարկվեցին։