27/04/2022 09:48
Ազգային անվտանգության համակարգի աշխատակիցների միջավայրում համախմբումը բնականոն ընթացքում է. Միքայել Համբարձումյան
Ազգային անվտանգության համակարգի աշխատակիցների միջավայրում համախմբումը բնականոն ընթացքում է, այս մասին նշել է ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ համահիմնադիր Միքայել Համբարձումյանը։
Ըստ նրա՝ կյանքի է կոչվում ԱԱԾ պահեստազորի սպաների միության կողմից հնչեցված ուժերի մոբիլիզացիայի հրապարակային կոչը:
«Իմ տպավորությամբ՝ մեր գործընկերներից շատերը իսկապես տրամադրված են համախմբվելու և խնդիրները մեկտեղ լուծելու վճռականությամբ: Ազատության հրապարակում տիրող բարձր տրամադրությունը վկայում է, որ ընդդիմության քայլերը նպատակային ու ճիշտ են հաշվարկված:
Հուսամ, որ պահեստազորում գտնվող մեր մյուս բարձրաստիճան սպաները ևս կմիանան մեր նախաձեռնությանը»,-նշել է Համբարձումյանը։