27/04/2022 14:02
Երևանում փողոց փակելու համար բերման է ենթարկվել 18 անձ. Ոստիկանություն
Մայրաքաղաքում փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել 18 անձ։
«Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել 11 անձ, 7 անձ էլ բերման է ենթարկվել Թումանյան փողոցից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար», - Aysor.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Հիշեցնենք՝ մայրաքաղաքի տարբեր փողոցներում ընդդիմությունն ապակենտրոն պայքար է իրականացնում։