27/04/2022 15:39
Կարմիր բերետավորի կողմից քաղաքացու ավտոմեքենայի դիմապակին ջարդելու փաստով ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. Իրավապաշտպան
Կարմիր բերետավորի կողմից քաղաքացու ավտոմեքենայի դիմապակին ջարդելու փաստի առթիվ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկաններն Ազատության պողոտայում կոտրել են քաղաքացու մեքենայի դիմապակին:
Տուժած քաղաքացին ասել էր, որ ոստիկանն, առանց լսելու իրեն, միանգամից կոտրել է իր մեքենայինապակին: