27/04/2022 11:04
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք
Ապրիլի 27-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք: Կատարվել է 2774 թեստավորում, առողջացել՝ 10 քաղաքացի:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 855 դեպք, որոնցից 410 598-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1952 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1683 է։
Ընդհանուր կատարվել է 3 042 708 թեստավորում։