27/04/2022 11:30
ԱՄՆ-ն դեմ է ԼՂ-ում ցանկացած միակողմանի գործողությունների, հատկապես Ադրբեջանի կողմից. ԱՄՆ պետքարտուղար
Վաշինգտոնը Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության երկարաժամկետ հիմունքներով կարգավորման կողմնակից է, այս մասին հայտնել է ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Ես բավական ակտիվ և անմիջական փոխգործակցություն եմ հաստատել թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի ղեկավարության հետ», - ասել է Բլինքենը՝ մասնավորեցնելով, որ մեկ շաբաթ առաջ հեռախոսով զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ և փորձում է օգնել ու խթանել Ղարաբաղի հարցի երկարատև քաղաքական կարգավորումը։
«Միացյալ Նահանգները դեմ է իրավիճակն ապակայունացնող միակողմանի բոլոր գործողություններին՝ հատկապես Ադրբեջանի կողմից», - ասել է Էնթոնի Բլինքենը՝ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։