27/04/2022 17:25
Էկոնոմիկայի փոխնախարարը ներկայացրել է Հայաստանում ներդրումային գրավչությունները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը ռուսական «Атланты» բիզնես ակումբի անդամների հետ հանդիպման հատուկ հյուրն է եղել. միջոցառմանը մասնակցել են հայ և ռուս գործարարներ։
Նարեկ Տերյանը ներկայացրել է Հայաստանում ներդրումային գրավչությունները, առաջնային ուղղությունները, անդրադարձել է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստան տեղափոխելու հնարավորություններին, պատասխանել գործարարների հարցերին։
«Էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է գործարար միությունների և ասոցիացիաների հետ սերտ համագործակցությունը և շարունակաբար մասնակցում նրանց կողմից կազմակերպված քննարկում-հանդիպումներին»,-նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում։