27/04/2022 20:33
Գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջը շանտաժ չէ, վառելիքի սակագինն անփոփոխ է մնալու․ Պեսկով
Ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու դեպքում վառելիքի գինն անփոփոխ է մնալու, ռուբլով վճարելը որևէ կերպ չի ազդելու սակագնի վրա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջը շանտաժ չէ, Ռուսաստանն իր սպառողների համար եղել և մնում է էներգառեսուրսների հուսալի մատակարար, հավատարիմ է մնում պայմանագրային իր պարտավորություններին»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ վճարման նոր տարբերակը ներդրվել է, որովհետև որոշ երկրների կողմից «աննախադեպ ոչ բարեկամական քայլեր են» եղել։