27/04/2022 21:33
Վլադիմիր Պուտինը հանձնարարել է միջոցառումներ ձեռնարկել՝ գները կայուն պահելու ուղղությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել՝ մեծածախ շուկաներում կայուն գներ պահպանելու ուղղությամբ։
Ըստ հանձնարարականի՝ կառավարությունը պետք է անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկի գյուղատնտեսական ապրանքների, հումքի և սննդամթերքի մեծածախ շուկաներում՝ կանխելու գների տատանումն ու անհարկի բարձրացումը։
Նշված հարցի շուրջ իրականացված քայլերի ու դրանց արդյունքների մասին ՌԴ կառավարությունը նախագահին պետք է զեկույց ներկայացնի մայիսի 1-ին, իսկ հետագայում՝ յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ։