28/04/2022 19:47
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը լինելու է, և լինելու է մի քանի օրից․ Բաբկեն Հարությունյան
«Նիկոլ Փաշինյանի հրաժարականը լինելու է, և լինելու է մի քանի օրից։ Այլ տարբերակ չկա ու չի կարող լինել»,- Ազատության հրապարակից մեկնարկած, մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով ընթացող երթի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։
Քաղաքական գործիչը պայքարին միանալու կոչ ուղղեց հանրությանը՝ նշելով՝ գործող իշխանությունը՝ ի դեմս վարչապետի, վստահություն չի վայելում։
«Այս իշխանությունը չի կարողանալու կասեցնել մեր շարժումը։ Նիկոլ Փաշինյանն այլևս չի վայելում մեր ժողովրդի մեծամասնության աջակցությունը»,- ասաց Բաբկեն Հարությունյանը։