28/04/2022 09:40
«Հրապարակ». Սամվել Բաբայանը չի մասնակցում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն մոտ տասն օր է, ինչ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը չի մասնակցում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, որտեղ ներգրավված էր որպես ռազմական փորձագետ և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչ։
Թե ինչու է հեռացել Բաբայանը, անգամ հանձնաժողովի իշխանական անդամները չգիտեն, ավելին՝ նրանցից մեկը մեզ ասաց, որ ժամանակ առաջ Բաբայանն իրենցից շատ էր շահագրգիռ հանձնաժողովում աշխատելու․
«Ամեն օր փակվում էին Անդրանիկ Քոչարյանի հետ և ինչ-ինչ հարցեր քննարկում»: Նրա վրա էր դրված պատերազմի հետևանքների քարոզչական գիծը, նա պետք է օգներ` արդարացներ Փաշինյանին և մեղադրանքներն ուղղեր նախկինների կողմը։ Մենք քանի օր է՝ փորձում ենք կապ հաստատել Բաբայանի հետ, սակայն նա չի պատասխանում մեր զանգերին»։