28/04/2022 09:59
«Հրապարակ». Ոստիկանության զորքերը, անգամ «Ալֆան» չեն կարողանում մոտենալ Վանեցյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին շատերն են նկատել, որ Արթուր Վանեցյանին մշտապես ուղեկցում են զինվորական կազմվածքով տղամարդիկ՝ թիկնապահներ, զինակիցներ, մոտ 30 հոգի՝ բոլորը նախկին ԱԱԾ-ականներ, որոնք ծառայությունը թողել են Վանեցյանից հետո ու գնացել-կանգնել նրա կողքին։ Մի մասը նախկինում աշխատել է ԱԱԾ-ի ՊՊԾ-ում, նշանավոր «Ալֆա»-ում։ Նրանք Վանեցյանի ջոկատում էին, որը մեկնում էր Արցախ՝ կռվելու։ Նրանք սովոր չեն փողոցային պայքարին և իրենց նախկին կյանքում, ավելի շուտ, բարիկադների մյուս կողմում են եղել։ Դրա համար շատ լավ գիտեն ցույց ցրողների հոգեբանությունն ու ոճը։
Եվ արդեն որերորդ դեպքն է՝ ոստիկանության զորքերը, անգամ «Ալֆան» չեն կարողանում մոտենալ Վանեցյանին, քանի որ Վանեցյանի տղաները տեղում պատ են կազմում ու խոչընդոտում նրանց։ Այսինքն՝ գործող «Ալֆայի» դիմաց, փաստորեն, նախկին «Ալֆան» է կանգնած, որն ավելի փորձառու է և հմուտ, քան այսօրվանը»։